ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Խորհրդային տարիներին դատական համակարգի անարդյունավետության հետևանքով մարդիկ դիմում էին «օրենքով գողերին»

Խորհրդային տարիներին դատական համակարգի անարդյունավետության հետևանքով մարդիկ դիմում էին «օրենքով գողերին»
18.09.2025 | 10:33

Հետխորհրդային շրջանում դատական համակարգի բարելավման փորձ կատարվեց: Սակայն բաց մնաց դատական ակտերի կատարման խնդիրը: 90-ականներին ստեղծվեց ԴԱՀԿ-ն: Մեծ հաշվով, 90-ականներին այդ կառույցի աշխատակիցներն, իրենց մտածողությամբ և գործելաոճով, գողականներից քիչ էին տարբերվում: Լավ հիշում եմ: Դատական ակտով անհրաժեշտ էր պարտապանից գումար գանձել: Յուրաքանչյուր գանձվող 100$-ից ստիպված էի հարկադիրին 20$ «մաղարիչ» տալ: Ի դեպ, այդ դատական ակտն այդպես էլ չկատարվեց: Եվ երիցս ճիշտ էր «Օրագիր» թերթի խմբագիր Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանը, երբ 1999 թվականի մայիսի 20-ին հարկադիր կատարողներ Սահակյան Արայիկին և Գասպարյան Վարդանին «կազյոլ» անվանեց (քր. գործ 13203099) (ի դեպ, նրանցից մեկը 20$ «մաղարիչ» պահանջողն էր):

Այժմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարյուրավոր պայմանական կոնջորյանարմաններ են աշխատում: Նորմալ աշխատանքի համար ստեղծված են բոլոր պայմանները: Սակայն, պայմանական կոնջորյանարմանները չեն կարողանում աշխատել, չունեն իրավական գիտելիքներ, պարբերաբար հայտնվում են խայտառակ իրավիճակներում: Եվ, քանի որ պայմանական կոնջորյանարմաններն արդարադատության մաս են կազմում, բնակչությունը կորցնում է հավատն արդարադատության և դատական համակարգի նկատմամբ: Այսպես շարունակվելու դեպքում, Հայաստանում կվերականգնվի «օրենքով գողի» ինստիտուտը և մենք կհայտնվենք «երանելի» խորհրդային ժամանակաշրջանում:

Նկարում` խորհրդային տարիների «հարկադիրներն են»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ